среда, 14 ноября 2012 г.

Իմ ընտրած բանաստեղծությունները Վահան տերյան



 Մենք բաժանված ենք: Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ:

Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա.
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա:

Մենք մնաս բարով չասինք իրարու,
<<Ինչ կարիք իզուր տանջվել ու տանջել>>:
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել:

Տարիներն անցան, և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ, որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվրդով:

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս,
Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,
Քեզ ինչպես կանչեմ.-ես այն չեմ, այն չեմ...

Այս բանաստեղծությունը սիրո մասին է: .Կյանքի բերումով ստիպված իրարից բաժանվում են առանց իրար հրաժեշտ տալու: Տարիներն անցնում են նա դառնում է անտարբեր ամեն ինչի հանդեպ:Նա հասկանում է,եթե հանդիպի նրան ինքը արդեն առաջվանը չէ………..

Комментариев нет:

Отправить комментарий