суббота, 10 ноября 2012 г.

Խնդրանք ողջ մարդկությանը




                          
Ներկայանամ`ուղակի Գիրք,որը արդեն քանի տարի(տարիների հաշիվն էլ եմ կորցրել)դրված եմ գրադարանի վերևի դարակում:Իմ մասին մոռացել են և գիտեք ցավալին ինչն է,որ ես մենակ չեմ արժանացել այդ բախտին:Այս գրադարանի գրքերի մեծ մասն է այդ խղճուկ վիճակում:Ես նաև գիտեմ,որ ոչ միայն գրքերն են այդ վիճակում,այլև գրադարանները,որոնք մեկը մյուսի հետևից փակվում են:Հոգևոր սննդի տարածքները փակվում են, բացվում են ռեստորաններ,սրճարաններ,որպեսզի մարդիկ իրենց ստամոքսի քաղցը բավարարեն:   Հիշում եմ կար ժամանակ,երբ մարդիկ ինձ վերցնում էին իրենց ձեռքը, ես զգում էի նրանց ձեռքերի ջերմությունը,զգուշությունը,որ ինձ չվնասեն,չփչացնեն:Ամենակարևորը,երբ նրանք ինձ կարդում էին,ես ուշադիր հետևում էի նրանց աչքերի արտահայտությանը:Դուք արդեն պատկերացրեք ինպիսի աչքեր եմ տեսել`հուզված,տխուր,ուրախ,բարկացած, երազկոտ,հույսով լցված …..Իչքան մարդ է գիրք կադալուց հետո  փոխվել,ինչքան բացահայտումներ են եղել,և վերջապես կյանքի ընթացքն է փոխվել:Գիրքը մարդու երևակյությունը ավելի վառ է դարձնում,տալիս է մտքին ճկունություն,լեզվին ճարտարություն:Կարդալով գիրք դու դառնում ես այդ պատմության ռեժիսորը,դու ինքդ ես որոշում,թե հերոսները ինչպիսի արտաքին ունենան,գործողությունները որտեղ կատարվեն:Ամենա հետաքրքիրը այն է,որ ամբողջ օրը սպասում ես,թե երբ պետք է ազատ ժամանակ ունենաս,որ նորից գիրքը վերցնես ձեռքդ և շարունակես երևակայել:Մարդիկ, իսկ դուք կարող եք ասել,երբ ձեր պապերը փրկվում էին թուրքի սրից տուն ու հարստություն թողելով,ինչու էին իրենց հետ վերցնում միայն գրքերը,իրենց կյանքը վտանգելով,գետի մեջ լողալով գրքերը կապել են մեջքին,որպեսզի չթրջվեն:Նրանք հասկանում էին գրքի կարևորությունը ազգի,երկրի,հետագա սերնդի համար:Մարդիկ խնդրում եմ սիրեք գիրք և գիրքը կսիրի ձեզ……………………….


Комментариев нет:

Отправить комментарий