среда, 14 ноября 2012 г.

Իմ ընտրած բանաստեղծությունները Վահան տերյան



 Մենք բաժանված ենք: Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ:

Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա.
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա:

Մենք մնաս բարով չասինք իրարու,
<<Ինչ կարիք իզուր տանջվել ու տանջել>>:
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել:

Տարիներն անցան, և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ, որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվրդով:

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս,
Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,
Քեզ ինչպես կանչեմ.-ես այն չեմ, այն չեմ...

Այս բանաստեղծությունը սիրո մասին է: .Կյանքի բերումով ստիպված իրարից բաժանվում են առանց իրար հրաժեշտ տալու: Տարիներն անցնում են նա դառնում է անտարբեր ամեն ինչի հանդեպ:Նա հասկանում է,եթե հանդիպի նրան ինքը արդեն առաջվանը չէ………..

суббота, 10 ноября 2012 г.

Ալիսան հրաշքների աշխարհում...(Գլուխ 10)


Ալիսան պատմության սկզբում տենչում էր արկածների:Նրան հետաքրքիր էր,թե հաջորդ քայլին ինչ է կատարվելու,ում է հանդիպելու:Չվախենալով տարօրինակ փոփոխություններից առաջ էր շարժվում:Իսկ պատմության վերջում նա ավելի զգույշ էր,թե արարքներով,թե խոսելով:Ալիսան վերջում ինձ թվում է շատ բան հասկացավ,շատ փոխվեց:Նա առաջվա կյանքով չի կարող ապրել:ԵՎ վերջապես նա հոգնել էր և կարոտել էր:


Իմ մասին ինչ կարող եմ գրել:Ես կարող եմ անվերջ ինձ քննադատել:Ես հասկանում եմ,որ չմտացված շատ քայլեր եմ արել,շատերին անհարմար դրության մեջ դրել,բայց հավատացեք ես դրանից ոչ մի լավ բան չեմ շահել:Հիմա աշխատում եմ ամեն քայլ անելուց առաջ մտածել:Ինձ դնել դիմացինիս տեղը և պատկերացնել,եթե այդ բանը ինձ ասեին,կամ անեին ինձ դուր կգար: Եթե դա բոլորին հաջողվեր,ապա ոչ ոք ցավ չէր զգա դիմացինի խոսքերից և արարքներից:

Խնդրանք ողջ մարդկությանը




                          
Ներկայանամ`ուղակի Գիրք,որը արդեն քանի տարի(տարիների հաշիվն էլ եմ կորցրել)դրված եմ գրադարանի վերևի դարակում:Իմ մասին մոռացել են և գիտեք ցավալին ինչն է,որ ես մենակ չեմ արժանացել այդ բախտին:Այս գրադարանի գրքերի մեծ մասն է այդ խղճուկ վիճակում:Ես նաև գիտեմ,որ ոչ միայն գրքերն են այդ վիճակում,այլև գրադարանները,որոնք մեկը մյուսի հետևից փակվում են:Հոգևոր սննդի տարածքները փակվում են, բացվում են ռեստորաններ,սրճարաններ,որպեսզի մարդիկ իրենց ստամոքսի քաղցը բավարարեն:   Հիշում եմ կար ժամանակ,երբ մարդիկ ինձ վերցնում էին իրենց ձեռքը, ես զգում էի նրանց ձեռքերի ջերմությունը,զգուշությունը,որ ինձ չվնասեն,չփչացնեն:Ամենակարևորը,երբ նրանք ինձ կարդում էին,ես ուշադիր հետևում էի նրանց աչքերի արտահայտությանը:Դուք արդեն պատկերացրեք ինպիսի աչքեր եմ տեսել`հուզված,տխուր,ուրախ,բարկացած, երազկոտ,հույսով լցված …..Իչքան մարդ է գիրք կադալուց հետո  փոխվել,ինչքան բացահայտումներ են եղել,և վերջապես կյանքի ընթացքն է փոխվել:Գիրքը մարդու երևակյությունը ավելի վառ է դարձնում,տալիս է մտքին ճկունություն,լեզվին ճարտարություն:Կարդալով գիրք դու դառնում ես այդ պատմության ռեժիսորը,դու ինքդ ես որոշում,թե հերոսները ինչպիսի արտաքին ունենան,գործողությունները որտեղ կատարվեն:Ամենա հետաքրքիրը այն է,որ ամբողջ օրը սպասում ես,թե երբ պետք է ազատ ժամանակ ունենաս,որ նորից գիրքը վերցնես ձեռքդ և շարունակես երևակայել:Մարդիկ, իսկ դուք կարող եք ասել,երբ ձեր պապերը փրկվում էին թուրքի սրից տուն ու հարստություն թողելով,ինչու էին իրենց հետ վերցնում միայն գրքերը,իրենց կյանքը վտանգելով,գետի մեջ լողալով գրքերը կապել են մեջքին,որպեսզի չթրջվեն:Նրանք հասկանում էին գրքի կարևորությունը ազգի,երկրի,հետագա սերնդի համար:Մարդիկ խնդրում եմ սիրեք գիրք և գիրքը կսիրի ձեզ……………………….