суббота, 18 мая 2013 г.

Телевизор-это окно в мир,через которое улетает жизнь!

Мне кажется,что когда мы смотрим телевизор,неважно что это, может быть сериалы, мультики.В первою очередь мы тратим много времени из нашей жизни.Когда мы смотрим телевизор мы не замечаем как летит время.Когда мы смотрим сериалы мы радуемся, переживаем вместе с героями и мы начинаем жить их жизнью.Мы забываем про нашу жизнь.Не надо жить виртуальном мире,стройте свою жизнь и прямо смотрите на реальность.

четверг, 18 апреля 2013 г.

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում (ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ)

1. Պատմիր քո կյանքում կատարվող փոփոխությունների մասին, որոնք հասնող տանձերի նման աննկատ են, բայց հաստատ լինում են:

 Ես հաստատ կարող եմ ասել,որ դա իմ ճաշակի փոփողությունն է ես ինքս չեմ հասկանում,ոնց բայց ժամանակի ընթացքում իմ ճաշակը շատ է փոխվում:

2.  Կարելի՞ է ընդունակությունն օգտագործել ուժերը խնայելու համար: Մարդուն ինչու՞ են տրվում ընդունակություններ, ինչպե՞ ս է պետք վարվելդրանց հետ:

Այո:Մարդում տրվում է ընդունակություններ ինչվոր լավ կամ վատ բան անելու համար,կան նաև մարդին,որոնք իրենց շահերի համար են օգտագործում իիրենց ընդունակությունները,որը նրանց համար լինում է ճակատագրական:Կան մարդիկ,որոնք իրենց ընդունակությունները չեն օգտագործում կարծելով,որ այդ ընդունակությունները խանգարում են նրանց:

3.  Ինչպե՞ս է հասարակությունն ընդունում արտասովոր երևույթները. քո կարծիքով ո՞րն է պատճառը:

    Մարդկանց մեծամասնությունը տեսնելով արտասովոր ինչ-որ երևույթ, օրինակ`տարօրնակ հագնված մարդու, տարօրնակ սանրվածք ունեցող մեկին ` նրանք սկսում եմ ոտից գլուխ չափել նրան, հետո սկսել ծիծաղել ու բանբասել:   

среда, 20 марта 2013 г.

Մարդը առանց զգացմունքների


Ինձ թվում է,որ եթե մարդ ունենա միտք ու մարմին բայց չունենա հոգի դա նույն բաննե,որ նա չունենա զգացմունքներ այսինքն չկարողանա լացել սիրել ուրախանալ տխրել այդպես պարզապես անհնար է ապրել առանց զգացմուքների:

Իսկ,եթե մարդ ունենա միտք հոգի,բայց չունենա մարմին ինձ թվում է,որ դա կլինի երեվակայություն այսինք կլինի զգացմունք և միտք երազանք,բայց առանց նրա ով դա կուզենա և ինձ թվում է,որ դա երևակայությունն է:

Իսկ,եթե լինի միայն միտք դա կլինի երազանք:

Եթե լինի միայն հոգի դա կլինի պարզապես զգացմունք:

Եթե լինի միայն մարմին դա կլինի նյութական:


среда, 14 ноября 2012 г.

Իմ ընտրած բանաստեղծությունները Վահան տերյան



 Մենք բաժանված ենք: Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ:

Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա.
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա:

Մենք մնաս բարով չասինք իրարու,
<<Ինչ կարիք իզուր տանջվել ու տանջել>>:
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել:

Տարիներն անցան, և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ, որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվրդով:

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս,
Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,
Քեզ ինչպես կանչեմ.-ես այն չեմ, այն չեմ...

Այս բանաստեղծությունը սիրո մասին է: .Կյանքի բերումով ստիպված իրարից բաժանվում են առանց իրար հրաժեշտ տալու: Տարիներն անցնում են նա դառնում է անտարբեր ամեն ինչի հանդեպ:Նա հասկանում է,եթե հանդիպի նրան ինքը արդեն առաջվանը չէ………..

суббота, 10 ноября 2012 г.

Ալիսան հրաշքների աշխարհում...(Գլուխ 10)


Ալիսան պատմության սկզբում տենչում էր արկածների:Նրան հետաքրքիր էր,թե հաջորդ քայլին ինչ է կատարվելու,ում է հանդիպելու:Չվախենալով տարօրինակ փոփոխություններից առաջ էր շարժվում:Իսկ պատմության վերջում նա ավելի զգույշ էր,թե արարքներով,թե խոսելով:Ալիսան վերջում ինձ թվում է շատ բան հասկացավ,շատ փոխվեց:Նա առաջվա կյանքով չի կարող ապրել:ԵՎ վերջապես նա հոգնել էր և կարոտել էր:


Իմ մասին ինչ կարող եմ գրել:Ես կարող եմ անվերջ ինձ քննադատել:Ես հասկանում եմ,որ չմտացված շատ քայլեր եմ արել,շատերին անհարմար դրության մեջ դրել,բայց հավատացեք ես դրանից ոչ մի լավ բան չեմ շահել:Հիմա աշխատում եմ ամեն քայլ անելուց առաջ մտածել:Ինձ դնել դիմացինիս տեղը և պատկերացնել,եթե այդ բանը ինձ ասեին,կամ անեին ինձ դուր կգար: Եթե դա բոլորին հաջողվեր,ապա ոչ ոք ցավ չէր զգա դիմացինի խոսքերից և արարքներից:

Խնդրանք ողջ մարդկությանը




                          
Ներկայանամ`ուղակի Գիրք,որը արդեն քանի տարի(տարիների հաշիվն էլ եմ կորցրել)դրված եմ գրադարանի վերևի դարակում:Իմ մասին մոռացել են և գիտեք ցավալին ինչն է,որ ես մենակ չեմ արժանացել այդ բախտին:Այս գրադարանի գրքերի մեծ մասն է այդ խղճուկ վիճակում:Ես նաև գիտեմ,որ ոչ միայն գրքերն են այդ վիճակում,այլև գրադարանները,որոնք մեկը մյուսի հետևից փակվում են:Հոգևոր սննդի տարածքները փակվում են, բացվում են ռեստորաններ,սրճարաններ,որպեսզի մարդիկ իրենց ստամոքսի քաղցը բավարարեն:   Հիշում եմ կար ժամանակ,երբ մարդիկ ինձ վերցնում էին իրենց ձեռքը, ես զգում էի նրանց ձեռքերի ջերմությունը,զգուշությունը,որ ինձ չվնասեն,չփչացնեն:Ամենակարևորը,երբ նրանք ինձ կարդում էին,ես ուշադիր հետևում էի նրանց աչքերի արտահայտությանը:Դուք արդեն պատկերացրեք ինպիսի աչքեր եմ տեսել`հուզված,տխուր,ուրախ,բարկացած, երազկոտ,հույսով լցված …..Իչքան մարդ է գիրք կադալուց հետո  փոխվել,ինչքան բացահայտումներ են եղել,և վերջապես կյանքի ընթացքն է փոխվել:Գիրքը մարդու երևակյությունը ավելի վառ է դարձնում,տալիս է մտքին ճկունություն,լեզվին ճարտարություն:Կարդալով գիրք դու դառնում ես այդ պատմության ռեժիսորը,դու ինքդ ես որոշում,թե հերոսները ինչպիսի արտաքին ունենան,գործողությունները որտեղ կատարվեն:Ամենա հետաքրքիրը այն է,որ ամբողջ օրը սպասում ես,թե երբ պետք է ազատ ժամանակ ունենաս,որ նորից գիրքը վերցնես ձեռքդ և շարունակես երևակայել:Մարդիկ, իսկ դուք կարող եք ասել,երբ ձեր պապերը փրկվում էին թուրքի սրից տուն ու հարստություն թողելով,ինչու էին իրենց հետ վերցնում միայն գրքերը,իրենց կյանքը վտանգելով,գետի մեջ լողալով գրքերը կապել են մեջքին,որպեսզի չթրջվեն:Նրանք հասկանում էին գրքի կարևորությունը ազգի,երկրի,հետագա սերնդի համար:Մարդիկ խնդրում եմ սիրեք գիրք և գիրքը կսիրի ձեզ……………………….